Որոնում

воскресенье, 1 июня 2025 г.

Աշակերտներն ու ուսուցիչները՝ գնահատման նոր կարգի մասին


Էլեն Հակոբյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգն ավելի է բարդացրել աշակերտների և ուսուցիչների աշխատանքը։

Աշակերտների կարծիքով` հայտորոշիչ գնահատումն ունի միայն բացասական կողմեր։ Սովորողը ամեն օր չի ստանում գնահատական և դա էլ հիասթափեցնում է նրան։ Բացի այդ, նվազում է նաև գերազանցիկների թիվը։

Ուսուցիչների կարծիքով՝ հայտորոշիչ գնահատումը բարդացրել է նաև իրենց աշխատանքը, որովհետև գնահատականը որոշում են ամենօրյա բանավոր պատասխանների հիման վրա։  

 «Եթե չափորոշչին տիրապետում ենք ամբողջությամբ, այսինքն ուսուցիչը տիրապետում է չափորոշչի ճիշտ կիրառությանը, ապա դա հեշտացնում է նրա աշխատանքը և ստեղծագործ է դարձնում։ Այսօր նոր չափորոշչի կիրառումը կրթական համակարգ պարտադիր է, որովհետև այն ամբողջությամբ աշակերտի միտքն ավելի ստեղծագործ դարձնելուն է ուղղված»,-մեզ հետ զրույցում ասաց  հանրակրթական դպրոցի ուսուցչուհիներից մեկը։

Շարունակելով գործընկերոջ խոսքը` մեկ այլ ուսուցչուհի նկատեց. 

«Ժամանակներն են փոխվում,  ուսման ձևն էլ է փոխվում։ Այնպես չէ, որ ուսուցիչը գոհ է նոր չափորոշիչներից։ Պետք է երեխաների հոգեբանությունը փոխել` հասկանան, որ  հաճախում են դպրոց գիտելիք ձեռք բերելու, ոչ թե գնահատական ստանալու համար»։

Ուսուցչի խոսքով՝ երեխաների հոգեբանության մեջ խորապես նստած է գնահատական ստանալու այդ միտքն ու նրանք ոգևորվում էին գնահատական ստանալուց և ինչու չէ՝ ցածր գնահատականից էլ նոր դասեր էին քաղում, դատողություններ և հետևություններ անում և ուսումնական պրոցեսը ավելի կազմակերպված էր ընթանում։

 «Հիմա, որ երեխաներն  ամեն օր գնահատական չեն ստանում ու արժանանում են «կեցցես»-ի,  նրանք չեն ոգևորվում ու ծուլանում են։ Երեխան սովոր է, որ գնահատական չի ստանում ու կարող է մատների արանքով նայել, մինչև այս կարծրատիպերը վերանան ու եկող սերունդը հասկանա, որ գիտելիքը կարևոր է դպրոցում ձեռք բերելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Ուսուցիչներն անդրադարձան նաև նոր դասագրքերին՝ հայտնելով, որ այդքան էլ վատը չեն, QR-կոդերով են , բայց հարցերի պակաս կա, բովանդակության առումով տեղեկությունները քիչ են։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...