Որոնում

среда, 18 сентября 2024 г.

Դարի չարիքը անկում ապրելու փոխարեն, է՛լ ավելի է տարածում ստանում


Երևի թե բոլորս ենք նկատել, որ մեր օրերում արդիական է դարձել ուսումնական տարբեր հաստատություններում ծխելը: Ոմանք սովորական, ոմանք էլ էլեկտրական, որպեսզի հանկարծ հետ չմնան ու բավականաչափ ժամանակակից երևան մյուսների աչքին: Ինչքան էլ որ ծնողների ու ուսուցիչների կողմից արգելված լինի ծխախոտը, շատերը նույնիսկ շրջանցելով արգելքները` փորձում են ձեռք բերել բոլոր ժամանակների չարիքը` ծխախոտը։

Վերջերս բավականաչափ «համբավ» ու ճանաչում է ստացել նաև ծխախոտի մեկ այլ տեսակ` էլեկտրական ծխախոտը: Դրանք տարբերվում են իրենց համով, հոտով, տեսքով, օգտագործման ձևով: Ասում են նաև, որ նման`էլեկտրական` տարբեր մրգային հոտերով ու բուրավետիչներով ծխախոտներն իրենցից հետո ծխի հոտ չեն թողնում:

Երևի հենց դա է պատճառը, որ դեռահասների շրջանում, վերջին տարիներին, ավելի տարածված են նման տեսակի ծխախոտները, քան մյուս`«ավանդականները»:

Շատ ծնողներ ու ուսուցիչներ են պայքարի մեջ մտել նման հիմնախնդրի լուծման համար, սակայն դարի չարիքը անկում ապրելու փոխարեն, է՛լ ավելի է տարածում ստանում ու դառնում արդիական:

Թթուջուր․ինչո՞ւ է օգտակար աղբյուրի ջուրը


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Հարգելի՛ ընթերցող, այսօր ձեզ կպատմեմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի մասին, որտեղ անցկացրեցի ամառային արձակուրիս մի քանի օրը։

Գյուղը գտնվում է Գետիկի աջ ափին՝ մարզկենտրոն Գավառից 79 կմ հյուսիս-արևելք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1740 մ բարձրության վրա:

Մարդիկ այնտեղ ակտիվորեն զբաղվում են անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղում կա եկեղեցի` «Կոտրած Եղցի» անունով (10-12 դ.դ.), մոտակայքում` Սարուկապ գյուղատեղի (17-18 դ.դ.), մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ: Գյուղից արևմուտք գտնվում է 19-րդ դարի կամուրջ:

Գյուղը սիրված է զբոսաշրջիկների կողմից․ կենտրոնում, եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի վրա խոյացող անհետ կորած զինվորի արձանի մոտ է գտնվում հանքային ջրի ակունքը` համանուն գյուղի գետնահոս աղբյուրը: Աղբյուրից օգտվում են ինչպես խմելու, այնպես էլ որոշ մաշկային հիվանդությունների բուժման համար:

Ջուրն ունի երկու ակունք. առաջինն օգտագործվում է լվացվելու համար, երկրորդը` խմելու: Խմելու ջրի ֆիլտրացիան կատարում են քարերը, որոնք պարբերաբար փոխվում են: Բնակիչները յուրահատուկ վերաբերմունք ունեն ակունքների հանդեպ: Ամեն ակունք յուրահատուկ համ ունի և ըստ համերի էլ համապատասխան անուններ` Կաթնաղբյուր, Թթուջուր:

Զվարճալի մի փաստ. Ոչ տեղացի այցելուներն ու զբոսաշրջիկները հաճախ են շփոթում ակունքներն ու խմում լվացվելու ակունքից: Հետնամասում` մոտակա առվակի կողքով, բացվում է նեղ ճանապարհ դեպի ժայռի գագաթ, որտեղից էլ բացվում է չափսերով փոքր, սակայն հարուստ բուսականությամբ ու անսահման գեղեցիկ Թթուջուր գյուղի տեսարանը:

воскресенье, 15 сентября 2024 г.

Դեռահասների շրջանում ևս մեծ է ծխողների թիվը


ԱՀՏ Լրագրության դասարան

Ծխելը Հայաստանում շատ մեծ տարածում ունի՝ ոչ միայն մեծահասակների այլն նաև դեռահասների շրջանում։ Համաձայն պաշտոնկան տվյալների՝ վերջին տարիներին ավելացել է ծխող դեռահասների թիվը։ Դեռահասների ծխելու պատճառները շատ են։ Դրանցից են` հասակակիցների նմանակումը, հասուն և անկախ երևալու ցանկությունը և այլն։ 

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելը վնասում է մարդու օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերը և սովորություն է, որից դժվար է ազատվել նույնիսկ մասնագետի օգնությամբ։  ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ ծխախոտային նոր արտադրանքները՝ այդ թվում էլեկտրոնային ծխախոտը, պարունակում են քիմիական նյութեր, որոնք նման են ավանդական ծխախոտային ապրանքատեսակներին, և նույն վնասակար հետևանքներն են թողնում առողջության վրա։ Ծխելու հետևանքով ամեն տարի մահանում է 8 միլիոն մարդ, իսկ ծխախոտի երկրորդական ծխի ազդեցությունից՝ 1 միլիոն մարդ։

Երևանում և մարզերում դպրոցների տարածքներում, բակերում, փողոցներում հաճախ նկատվում են անչափահաս անձինք էլեկտրական կամ սովորական ծխախոտ օգտագործելիս։ 
Էլեկտրոնային ծխախոտի հիմնական առավելությունը, համեմատած սովորականի հետ, հայտնի է։  ՀՀ բոլոր խանութներում ծխախոտ վաճառվում է միմիայն 18 տարեկանը լրացած անձանաց, սակայն որոշ փոքր մասնավոր կրպակներում շուկայական գներից ավելի թանկ ապօրինի ծխախոտների վաճառք է գործում, ու այդտեղից էլ օգտվում են դեռահասները։

Բժիշկներն ընդգծում են՝ անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մինչև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:


среда, 11 сентября 2024 г.

Առեղծվածային ու մոգական Թունիսը

 


Նելլի Մխիթարյան
 ԱՀՏ Լրագրության դասարան     

 Թունիսն Աֆրիկայի ամենափոքր պետություններից մեկն է, գտնվում է Միջերկրական ծովի ափին:  

Շնորհիվ իր մարդաշատ շուկաների, հրաշք բնական տեսարանների, կապույտ ծովի, սպիտակ ափերի և Սպա  կենտրոնների՝ շատերի համար Թունիսը դարձել է դրախտային անկյուն:   

Առեղծվածային, մոգական ձգողականություն ունեն բոլոր անապատները, աշխարհի ամենամեծը՝ Սահարան, առավել ևս (ձևավորվել է 6000 տարի առաջ)։ Այստեղ ավազը նման է մաղած ալյուրի, որն առկայծում է՝ կարծես հետը խառնած լինեն ոսկու փոշի։ Բերբեր բնիկներն ապրում են անապատային քարանձավներում, ուր մրսելու չափ զով է.բնական օդորակիչներ։ Ավազե բլուրների մեջ խխունջների հետքեր կան, որոնք վկայում են՝ ժամանակին ջրով են եղել ծածկված։ Թունիսի անապատում են նկարահանվել շատ հայտնի ֆիլմեր, օրինակ՝ «Աստղային պատերազմներ» սերիալը, որի դեկորացիաները պահպանված են։ Ուղտերով, կվադրացիկլներով զբոսանքը, խելահեղ ընթացքով ջիփ-սաֆարիներն արտասովոր ազդեցություն են թողնում, իսկ անապատի բնական օազիսները տեսիլքի պես անիրական են թվում․․․

Անապատային քաղաքները շատ կոլորիտային են, գեղեցիկ, յուրաքանչյուրն իր կերպն ունի, իսկ ամեն մի տան դուռ արվեստի գործ է․ պարզվեց`թունիսցիները դռների տեսքին շատ են ուշադրություն դարձնում` այն հյուրընկալ լինելու յուրօրինակ նշան է։

Կյանքն անապատում տարբերվող է ու շատ հետաքրքիր՝ որոշակի միստիկ բնույթով։ Սահարան կենդանի օրգանիզմ է։ Ի դեպ, անապատից արևն, իրոք, սպիտակ է երևում։

Թունիսի անվան բացատրություններից մեկն այն է, որ երկիրը կոչվում է փյունիկցիների լուսնի աստվածուհու՝ Թանիթի պատվին։ Մյուս տարբերակում` հին բերբերերեն այն նշանակում է գիշերային ճամբար։ Թունիսցիների մասին առաջին հիշատակումները 4500 տարի առաջվա են, և դեռ այդ ժամանկներից են արմավն ու ձիթենին նրանց «մենաշնորհը» եղել։

Թունիսում ամենուր արմավենիներ են ու զեյթունի դաշտեր։ Տեղացիներն այս երկու ծառերն ազգային արժեք են համարում, խնամում ամենայն պատասխանատվությամբ։ Արմավենու պտղից մինչև տերևներ օգտագործում են, իսկ ձիթենու յուղի համը բոլորովին այլ է այստեղ։

Երբեմնի փառահեղ Կարթագենը՝ հռչակված իր հզորությամբ, բարձր քաղաքակրթությամբ ու անսահման գեղեցկությամբ (մ․թ․ ա․ 9-րդ դար), տարածվելով միջերկրականի ափին՝ հրաշագեղ տեսարաններ են բացվում դեպի ծով և ծովից ցամաք։ Գլխներով հազարամյակներ անցած քարե վկաները դեռ հաղորդում են վաղեմի փառքը։ Զգացվում է, որ Կարթագենի ճարտարապետները տաղանդավոր են եղել։

Մ․ թ․ 3-րդ դարում կառուցված Թունիսի ամֆիթատրոնը իտալականի ճիշտ կրկնօրինակն է, ընդ որում՝ ավելի լավ պահպանված։ Հազարամյակները, կարծես հեգնելու համար, պատերին պահպանել են անգամ, արդեն դժվար է ասել՝ մարդկանց թե գազանների արյան հետքերը․․․ Անցնում ես կենդանիների, գլադիատորների որջերի մոտով, նայում, թե որտեղից են կայսրերը ձեռքի մի շարժումով մահ գուժել կամ կյանք շնորհել, և բառի ամենաուղիղ իմաստով լսում ես մարդ-գազան գոյամարտի ձայնը, առնում ես դաժանության հոտն ու մտածում, որ ձևերը փոխվել են, անողոքությյունը՝ ոչ․․․ Եվ հիանում ես կառույցի վեհությամբ։

Սիդի Բու Սաիդ․ այդպես է կոչվում հանրահայտ թունիսյան կապույտ-սպիտակ քաղաքը, որը հունական Սանտորինիի «պլագիատն» է։ Գեղեցիկ է՝ ծաղկազարդ, ծովի հիասքանչ տեսարաններով, նեղ փողոցներով և Թունիսին բնորոշ սիրուն տներով։

Աֆրիկյան այս երկրում բոլորովին էլ այնպես չէ, որ քաղաքավարությունն ու կրթվածությունը միայն հանգստի գոտիներում է դրսևորվում։ Սա երկիր է, ուր առաջնայինը պարտադիր կրթությունն է։ Չնայած երկրի բնակչության մեծամասնությունն իսլամ է դավանում, բազմակնությունն արգելված է, կանանց ու տղամարդկանց իրավունքները՝ հավասար, հագուստը՝ ազատ, իսկ քրիստոնյա-մուսուլման ամուսնությունները՝ տարածված երևույթ, քանի որ կրոնի պարտադրանք չկա ընտանիք կազմելիս․ մարդն ու իր Աստված՝ հարգանքի արժանի հանդուրժողականություն։

Ընդ որում, կանանց հանդեպ վերապահում կա․ այրին ամուսնու մահից հետո շարունակում է ստանալ նրա կենսաթոշակը, քանի որ համարվում է, որ տարեց կնոջը դժվար է հոգալ ապրուստը, և պետությունը նաև այդ կերպ է աջակցում նրան։

Թունիսը Աֆրիկա մայրցամաքի տուրիստական երկրների ցանկին է պատկանում։ Եթե դուք շուրջերկրյա ճանապարհորդում եք, կամ ուղղակի հանգստյան համար երկիր եք փնտրում, ապա Թունիսը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները։ 



Սյունիքի մարզն ու տեսարժան վայրերը


Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Ես այս տարի հանգստացել եմ Սյունիքի մարզում։ Այն առանձնանում է գեղեցիկ տեսարժան վայրերով, որոնցից է Որոտան գետը։Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։

Սյունիքի Նախկին Ծղուկ գավառի տարածքում, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս, ծովի մակարդակից 1730-1770 մ բացարձակ բարձրության վրա է գտնվում Քարահունջ։ Այն հանդիսացել է որպես աստղադիտարան, կառուցվել է 7500 տարի առաջ։ Իր գեղեցկությամբ ու անզուգական «ձայնով» բոլորին կանչում է Շաքի ջրվեժը։ Մարզում են գտնվում Սուրբ Հռիփսիմեի, Դարաբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցիները, Որոտնավանքը, որը հիմնադրվել է 1000թ._ին`Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

Չմոռանամ Տաթևի վանքը մաաին։ Այն հիմնադրվել է 9_րդ դարում, գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում` Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Զբոսաշրջիկների սիրելի վայրերից է Սատանայի կամուրջը, որի շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ կուտակվելով` այդ կրաքարային նստվածքներն առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս_Տաթև ավտոճանապարհը, որն, ի դեպ, վերանորոգման փուլում էր, ինչի արդյունքում ավտոճանապարհներն ամբողջությամբ քանդված էին։

Ամառային արձակուրդս անցկացրեցի չնաշխարհիկ գյուղում` Աղավնաձորում


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղը գտնվում է մարզկենտրոնից 14կմ հյուսիս-արևմուտք: Համայնքի վարչական տարածքը 4682 հեկտար է․ 466 հա վարելահողեր են, 1071հա արոտավայր, 379,4 հա այգիներ: Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն: Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտրոնական մասում ունի 1530 մ բարձրություն: Աղավնաձորի սարահանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով և ձորակներով:

Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին-Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն: Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին: Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր: Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին՝ հիմնականում Խոյից, Ալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից: Աղավնաձորի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։ Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է` չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ դիտվում է գարնանը` մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքը և առաջացնում է սելավներ։ Աշունն երկարատև է և տաք, որի պայմաններում հասունանում են մրգերը, հատկապես «Արենի» տեսակի խաղողը։

Այս տարի ամառային արձակուրդս անցկացրեցի հենց այս չնաշխարհիկ գյուղում: Օգոստոսի 18-ին Աղավնաձորում անցկացվեց Գինու փառատոնը: Այդ օրը տեղի կանայք և հարսները սեղաններ գցեցին, գյուղը հյուրընկալեց օտարազգի զբոսաշրջիկների: Այդ ամենը համեմվեց երգ ու պարով, գինու հյուրասիրությամբ։

Գյուղում գործող «Գրադարակը» նույնպես իր դռները բացեց իմ առջև: Հուլիս ամսվա ընթացքում «Գրադարակի» գրադարանավարուհի, բոլորի կողմից սիրված ընկեր Լիանան կազմակերպեց խմբային խաղեր, որոնց մեծ հաճույքով մասնակցեցի(օգոստոս ամսին նա ամուսնացավ, ու Գրադարակը մնաց բախտի քմահաճույքին)։ Ընդունեցինք հյուրեր՝ մարքեթինգի ոլորտից, քննարկեցինք մի շարք հարցեր:

Կարծում եմ` ինչքան էլ, որ պատմեմ, միևնույն է չեմ կարող փոխանցել այն հրաշալի ու դրական տպավորությունները, որ ստացա գյուղում գտնվելուս օրերին:

Չարաճճի երեխաները ցանկացել էին վառել գյուղի ցախանոցը


Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամառային արձակուրդներն անցկացրել եմ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում։ Գյուղի տարածքում կան տարբեր գույնի և որակի տուֆի հաստ շերտեր: Տուֆից և հրաբխային ծագում ունեցող քարերից բացի, կան նաև պեմզայի և ավազի հանքեր։ Գյուղի հարավարեվելյան եզրին կան ժայռի մեջ փորված ստորգետնյա մատուռ և խաչքարեր։ Բնակավայրի հարավային մասում, շրջակայքի վրա իշխող բարձունքի գագաթին պահպանվել է մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող Կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Այդ ամրոցի փուլ եկած պատերի մոտ մի խաչքար կա, որի մի երեսը լավ հարթեցված է, իսկ ներքևում գրված է. «Ես, Աշոտ վարդապետս, կանգնեցա սուրբ նշան…»: Մնացածը, կոտրված լինելու պատճառով, չի կարդացվում: Խաչքարի վրա փորված են Ռ, Կ տառերը, այսինքն` 1060 թվական: 

Գյուղի առաջին բնակիչները 1915 թ. թուրքական կոտորածից մազապուրծ եղած սասունցիներ և մշեցիներ են եղել։  Վերին Բազմաբերդ տանող ճանապարհները  լավ վիճակում էին, բայց գյուղում արդեն կայն հատվածներ, որ քանդված էին ու ունեին վերանորոգման կարիք։ Սպասված արձակուրդային շաբաթներն անցկացրեցի գյուղի իմ տարեկիցների հետ։ Խաղացինք խաղեր, որոնք դժվար թե հնարավոր լիներ մայրաքաղաքում խաղալ։ Անգամ նետ ու աղեղ պատրաստել սովորեցի։  

Գյուղում կային նաև չարաճճի երեխաներ, ովքեր ցանկացել էին վառել գյուղի ցախանոցը։ Բարեբախտաբար հասել էին գյուղի մեծերն ու  հանգցրել կրակը։  Երբ վերադարձա իմ հարազատ Երևան` եղբորս և նրա ընկերների հետ գնացի ձկնորսության ու առաջին անգամ ձուկ որսացի։ Ինչ խոսք, պահը ոգևորիչ էր։ Ընթացքում հասցրեցի նաև զբաղվել ընթերցանությամբ։ Հետաքրքրությամբ կարդացի Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արնածները», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Վիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը։


Հաղորդագրություն

-Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն.Նիկոլայ Մադոյան

Աննա Սահակյան ԱՀՏ Լրագրության դասարան Վերջերս Լրագրության դասարանի հյուրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն էր։  Նա հայտնի երաժիշտ է, մեծ ներդրում...