Որոնում

пятница, 17 мая 2024 г.

Մենք սիրում ենք հեռվից սիրել

 

ԱՀՏ Լրագրության դասարան, Նելլի Մխիթարյան

 Մաս 1

Ես Մերին եմ, գրեթե 30 տարեկան։ Չունեմ ամուսին, երեխաներ։ Իրականում իմ պատմությունը շատ մռայլ ու ցավալի է, և կրկին այդ ժամանակները ես ապրել չեմ ցանկանում ձեզ պատմելով։ Եվ հետո էլ, ինչո՞ւ իմ ցավերը ձեզ բեռ թողնեմ։ 

Միայն շատ կարճ կարող եմ ասել, որ հայ եմ։ Հայ, որ երբևէ չի եղել իր հայրենիքում` Հայաստանում։ Միշտ էլ կարծել եմ, որ իմ կյանքի 30 տարիներն անիմաստ են անցել օտար երկրներում։ Մեկ Գերմանիայում եմ ապրել, մեկ Արգենտինայում, դե հետո էլ Ռուսաստանում։ 

Եվ, վերջապես մի օր որոշեցի ուղղել սխալներս։ Մեկ տոմս գնեցի դեպի Հայաստան, և հաջորդ օրը առավոտյան գնացքով ուղևորվեցի դեպի պատմական հայրենիք։

Իրականում այդքան էլ հեշտ չէր ինձ համար այս ամենը։ 

Այնքան մեղավոր էի ինձ զգում, որ միշտ այցելել եմ աշխարհի տարբեր երկրներ, բայց Հայաստանում չեմ եղել։

Մարտիրոս Սարյանն ասել է` <<Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին>>:

Միայն  ինձ գտնելու հույսն էր  ստիպում լավ բաների մասին խորհել։

Բայց մի քանի ժամ անընդհատ գնացքի պատուհանից այն կողմ գտնվող բնությամբ հինալուց և անվերջ մտածելուց հետո, իմ աչքերը կամաց-կամաց փակվեցին։ Չեմ էլ հիշում թե ինչքան քնեցի, միայն հիշում եմ, որ իմ սենյակի դուռը բացվեց և մի անծանոթ ներս մտավ։

Ես հայացք գցեցի նրա վրա։ Ոչինչ չասող, բայց աչալուրջ հայացք էր։

Նրա երեսին հանկարծ բարեկամական ժպիտ հայտնվեց և պարոնը խրոխտ ձայնով ասաց.

-Ողջույն...                                          

   Մաս 2

Սկզբում մի փոքր շփոթվեցի նրան տեսնելով, բայց հետո սթափվեցի և պատասխանեցի.

-Բարի լույս։

-Ես Կառլենն եմ, ճանափարհորդության ընթացքում այստեղ եմ մնալու։ Իսկ քո անունն ի՞նչ է։

-Ես Մերին եմ։ 

-Ոնց հասկացա հայ եք։

-Հայ եմ...

-Երևի հաճախ եք Հայաստանում լինում։ Ես ահա այս ամսվա մեջ երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան։

-Դե ոչ... Առաջին անգամ եմ գնում։

-Օօօ։ Հուզված եք երևում, դե ո՞վ չէր հուզվի։ Առաջին անգամ հայրենիք գնալը հեշտ բան չէ։                      -Ճիշտն ասած շատ եմ ինձ մեղադրում։

-Մեղադրու՞մ, ինչո՞ւ։

-Այո... լինել հայ և երբևէ Հայաստանում չլինելն ինձ միշտ է տանջել։ Եվ, թեկուզ, հիմա հայրենիքի ճանապարհին եմ, բայց ափսոսում եմ, որ այս պահը շատ եմ հետաձգել։

-Կարծում եմ` դուք պետք է մոռանաք ձեր անցյալը։ Հայաստանը նոր կյանք սկսելու ամենահարմար երկիրն է։

Մի փոքր շփոթված, բայց հպարտ վեր թռա և ասացի.

-Բայց ես սիրում եմ իմ երկիրը` Հայաստանը։ Հեռավորությունը երբեք էլ արգելք չի եղել ինձ համար։

-Դե, այո... օտարության մեջ ապրող բոլոր հայրենակիցներս էլ այդպես են արտահայտվել։ Չնայած ուրիշ տարբերակ էլ չի եղել։ Կամ պետք է մոռանային իրենց տունը, կամ էլ սիրեն հեռվից։ Այսքան խոսում ենք, քննարկում, երբեմն էլ ծիծաղի ենք մատնում, բայց մոռանում ենք, որ բոլոր հայերն էլ սիրում են հեռվից սիրել Հայրենիքը...

Պարոն Կառլենի հետ զրույցը շատ երկար չտևեց.առավոտյան, դեռ տեղ չհասած` կանգնեցինք և նա իջավ գնացքից ու մենակ թողեց ինձ իմ մտքերի հետ։ Հենց այդ մտքերով էլ ես հասա իմ այսքան սպասված հայրենիք։

понедельник, 6 мая 2024 г.

Ո՞ր կառույցն է դպրոցներին ապահովում դեղորայքով


Էլեն Հակոբյան, Արաբկիրի Հայորդաց Տան Լրագրության դասարան 

Դպրոցների բուժկետներում հաճախ պակասում է այս կամ այն դեղորայքն ու, օրինակ, պատահում է այնպես, որ խաղալիս վնասվածք ստացած երեխային հնարավոր չի լինում օգնել։ Որոշ դպրոցների աշակերտների փոխանցմամբ`  բուժկետում երբեմն չեն լինում գլխացավի, սրտխառնոցի և ցավազրկող դեղեր, անգամ բժշկական կպչող ժապավեններ։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հաճախակիությամբ են դեղորայք տրամադրում բուժկետներին։

 Պատասխանեցին, որ օգոստոսին բոլոր կլինիկաները, որոնց կցագրված են դպրոցներ, դեղերի հաստատված ցանկին համապատասխան ապահովում են։ Ավելին, եթե որևէ բան վերջանում է, դա պետք է ապահովի պոլիկլինիկան։ Առողջապահության վարչությունից տեղեկացրեցին նաև, որ դեղերի ցանկում ընդգրկված չեն սրտխառնոցի դեղերը։ Հիմնականում որոշ խմբի ցավազրկող դեղեր են, բժշկական նշանակության որոշ ապրանքներ, հակաալերգիկ դեղեր։

суббота, 4 мая 2024 г.

Եթե իմանայի...


Նելլի Մխիթարյան, ԱՀՏ Լրագրության դասարան
Մաս 1

2 ամիս։ Ընդամենը 2 ամիս էր անցել, ինչ ես զորակոչվել էի բանակ։ Բայց այս ամիսների ընթացքում  դեռ դիրքեր չէի բարձրացել, և վերջապես այսօր առավոտյան սպաներից մեկը մոտեցավ ինձ և ընկերոջս` Գագիկին, ու ասաց.
-Շարքային Գևորգյան, Նալբանդյան։ Այսօր նախաճաշից հետո դուք կմեկնեք դիրքեր, 3 օր այնտեղ կանցկացնեք` կզննեք տարածքը, իսկ վտանգի դեպքում մեզ իմաց կտաք։ Եթե ամեն ինչ դուրս գա վերահսկողությանից կմարտնչեք, մինչև օգնությունը կհասնի։
Մենք երջանիկ հայացքներով կարծես թե չգիտակցելով, թե ի՞նչ է մեզ սպասում` համաձայնեցինք և գնացինք պատրաստվելու։ 
Ճանապարհին ընկերս երկար խոսում էր, բայց մտքերից մեկն ինձ դուր չեկավ.
-Իսկ, եթե զոհվե՞նք։
-Դե վերջ, էլի սկսեցիր վատ բաների մասին մտածել։
Ես կտրականապես դեմ էի արտահայտվում նրա այս վատ սովորությանը։
-Դե չէ, Գևորգ, իսկ եթե լուրջ մտածենք...
Ես այդ թեման մի պահ թողեցի և վերադարձա նրա ասած մի նախադասությանը, որն ինձ անհանգստացրել էր։
-Ինչպե՞ս թե Արշակին երեկվանից չես տեսել, որտե՞ղ է նա այդ դեպքում։
-Գուցե փախել է։ 
Մի պահ հավատացի, բայց Գագիկը վստահ չէր, ես էլ վստահ չէի ու չէի կարծում, որ նա այդքան վախկոտ կգտնվի։ Ինչևիցե։ Մենք թողեցինք այդ անհեթեթ թեմաները և լուռ շարժվեցինք դեպի սենյակ։
Դուռը բացելով նկատեցի Արշակին` տղաների հետ կանգնած խոսում էր։ Նա մեզ մի լավ զննելուց հետո մոտեցավ իր սովորական, անտարբեր քայլվածքով`անցնելով տղաների միջով և սկսեց.
-Գևո՞րգ, Գագի՞կ։ Ես էլ ձեզ էի փնտրում։ Հրամամատարն ասաց երեքով ենք գնում դիրքեր, ճիշտ է չէ՞։
-Դե...այո...

Մաս 2

Մութն ընկել էր։ Մենք արդեն պատրաստվել էինք, թե՜ սննդով և ջրով,  թե՜ հոգեպես։ Այո, հոգեպես։ Ամեն դեպքում մենք բարձրանում էինք դիրքեր առաջին անգամ։ Այնտեղ` սահմանին կանգնած դու չես մտածում ոչ մի ավելորդ բանի մասին, քո գլխում միայն հայրենի հողը պաշպանելու մտքերն են։ Թեկուզ դա լինի սեփական արյան գնով...
Մի քանի ժամ անց մենք արդեն սահմանին էինք, մեր դիրքերում կանգնած։ Երեք անփորձ զինվորներ` ես, Արշակն ու Գագիկը։
-Գև՞, քնա՞ծ ես։
-Չէ, չէ, չէի էլ նկատել ինչպես ննջեցի։ Ներեցեք, էլ չի կրկնվի։ Քմծիծաղ տվեցի և զենքս ամուր բռնած նայեցի առաջ` դեպի թշնամու մշուշոտ սահմանը։
-Չէ, Գևորգ, դու լրիվ քնած ես։
Ես ի վիճակի չէի նույնիսկ զենքը բռնել, ինչը Արշակի կողմից աննկատ չմնաց։
-Քնի՜ր, - իմ այս վիճակը Գագիկն էլ էր նկատել,- մի քիչ քնիր, մենք այստեղ ենք։
Իհարկե կվիճեի նրանց հետ, բայց ինչպես քիչ առաջ նշեցի` ի վիճակի չէի, ուստի լուռ հեռադիտակս ու զենքս տեղավորեցի կողքս և մի քանի վայրկյան անց արդեն քնած էի։
Արթնացա, երբ արևի առաջին շողերը ծակեցին աչքերս։ Աչքերս բացեցի, բայց Գագիկին չտեսա, միայն Արշակն էր կողքիս, այլն էլ քնած վիճակում։ Ամեն ինչ սարսափելի էր։ Մենք ոչ միայն ձախողել էինք գնդապետի հրամանը, այլ նաև կորցրել մեր ընկերոջը։ Ու հիմա ես այս ամայության մեջ նստած չգիտեմ ինչ անել։ Գուցե արթնացնեմ ընկերոջս,_համենայն դեպս դա ամենահաջող տարբերակն էր։ Մենք որոշեցինք թողնել դիրքը և գնալ Գագիկին փնտրելու.միևնույն է, արդեն ամեն ինչ կորած է։ Մենք բաժանվեցինք։ Ես գնացի մոտակա գյուղի կողմը, իսկ Արշակը դեպի խուլ անտառ։ Հենց այնտեղ էլ վերջանում էր մեր սահմանը...

Մաս 3

Գյուղում շատ երկար պտտվեցի, բայց Գագիկի հետքն անգամ չկար։
Հիշում եմ, որ ասում էր` ուզում է մենակ մնալ մի քանի շաբաթ ու մտածել, ուրիշ ոչինչ։ Այնքա՜ն շատ բան կար, որոնց մասին մտածել էր ուզում։ Ոչ այստեղ, այլ այնտեղ` Հայրենիքում, մենակ, պատերազմի մյուս կողմում։
Տարօրինակ է, չէ՞, հենց նեղն ենք ընկնում, նոր ենք սկսում հասկանալ դիմացինին։                      - Հենց քեզ լավ ես զգում, մտքովդ չի էլ անցնում, չէ՞։Գիշերները, իհարկե, մարդ այլ կերպ է մտածում, քան օրը ցերեկով։ Ու երևի գիշերն էր, որ ստիպեց ինձ մտածել այս մասին։
Ես այլ տարբերակ չունեի։ Դադարեցրի որոնումները։ Այո, հենց այն որոնումները, որոնք այսքան ժամանակ անօգուտ էին։ Անճարությունից որոշեցի վերադառնալ զորամաս, Գագիկին այնտեղ գտնելու շանսերն ավելի մեծ էին։
Ամբողջ զորամասը արդեն տեղյակ էր ստեղծված իրավիճակի մասին։ Երբ ես ներս մտա` նրանք ոչինչ չասող հայացքով նայեցին ինձ։ Նրանց աչքերի մեջ մի փայլ կար, նրանք ի սրտե ուրախ էին ինձ ողջ_առողջ տեսնելու համար։
-Տղանե՜ր, ինչ ուրախ եմ ձեզ տեսնել։ Գագի՞կը, Արշա՞կը այստեղ են։ Լուռ, կարծես թե վախենալով նայելով աչքերիս մեջ` մատնացույց արեցին բուժկետը։ 
Գիտեի, հենց այդպես էլ գիտեի։
Գագիկը պառկած էր մահճակալին` գրեթե մահամերձ։ Իսկ Արշա՞կը, Արշակը այնտեղ չէր։
-Գա՞գ։ Այս ի՞նչ է պատահել։
-Գուցե ենթադրես։ Դուք երկուսդ քնել էիք, երբ թշնամիների մի խումբ հարձակվեց մեզ վրա։ Չհասցրի ձեզ արթնացնել, նրանք հարվածեցին իմ գլխին և տարան։ Եթե Արշակը չգնար դեպի անտառ` ես էլ ողջ չէի լինի։ Արշակն էր ափսոս...
-Ափսո՞ս։
-Իբր չգիտես, հա՞։ Նա զոհվել է։ Ինձ փրկելու համար...
Էնտեղ լինեիր, որ Արշակի օգնության կարիքը ես չունենայի, հասկացա՞ր։
-Եթե իմանայի...
-Եթե... եթե իմանայիր։ Այ, եթե ես իմանայի, ես թույլ չէի տա դուք քնեք, ինչքան էլ ցանկանայիք։ Այ այդ եթե-ներն են էլի բոլորիս կյանքում։ Եթե ես իմ իմանայի, եթե դու իմանայիր։ Բայց արդյունքում ի՞նչ ստացվեց։ Այն, որ Արշակը վտանգեց իր կյանքը մի տղայի համար, ով իրեն համարյա ծանոթ էլ չէ։
Այս պատմությունից շատ տարիներ են անցել, բայց մի գաղափար երբեք չի մոռացվել։
Պատերազմը սարսափելի է։ Եվ սարսափելի է ոչ նրա համար, որ դու կվիրավորվես կամ կզոհվես, կվիրավորվես ցավոտ կլինի, բայց ոչ սարսափելի, կզոհվես չես հասկանա ոչինչ, իսկ սարսափելին, երբ քո աչքերի առաջ են զոհվում, իսկ դու ոչնչով օգնել չես կարող...


пятница, 3 мая 2024 г.

Շո՞ւն, թե՞ կատու.ո՞ր կենդանուն են նախընտրում քաղաքացիները.Հարցում



Հեղինակներ` Արեն Հովհաննիսյան, Արամ Արևշատյան  

ԱՀՏ Լրագրության դասարանի սաները քաղաքացիների հետ զրույցում պարզել են, թե ի՞նչ կենդանի եք նախընտրում պահել տանը և ինչո՞ւ։ Մեծ մասը պատասխանեց, որ նախընտրում է շուն պահել։

«Դեռ հարմար չէ, բայց շատ եմ ուզում շուն պահել, որովհետև սիրում եմ»,_ասաց քաղաքացիներից մեկը։

Մեր զրուցակիցներից Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ շուն է պահում, ավելին, կենդանին իրեն օգնել է, երբ ծանր վիճակում է եղել. «Բարդ վիրահատություն էի տարել`շանս շնորհիվ հետվիրահատական շրջանն առանց նյարդային լարվածության անցավ»,_ընգծեց Ռ.Հակոբյանը։ Բացահայտեցինք նաև կատուների սիրահարների։ «Կատուներին հեշտ է պահել` դրա համար էլ կատու կպահեի»,_կես կատակ, կես լուրջ ասաց անցորդներից մեկը։ 

                                                                                                                                                                

Ծաղիկներ, ծաղիկներ...


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Բռնցքամար՜տ։ Սպորտաձև, որին տիրապետում եմ դեռ վաղ մանկուց։ Իսկ տիրապետում եմ շատ լավ։ Պարծենալ չլինի, բայց շատ նվաճումներ եմ ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայի տարբեր երկրներում։ Մեկ ամսից կրկին մրցումների եմ, ուստի չափից շատ եմ պարապում։ Դասերս գրեթե չեմ հասցնում կատարել՝ այդքան էլ կարևորություն չեմ տալիս դրանց, ինչպես բռնցքամարտին։ 

Որոշել եմ օրագիր լրացնել։ Մրցմանս օրերը կներկայացնեմ այդտեղ։ Իսկ հիմա շտապեմ դասի։

Ապրիլի 8

Վերջապես եկավ այս օրը։ Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Սպասման մեջ էի։ Մրցակիցս իմ ընկերն էր։ Այն էլ ինչ ընկեր` մանկության։ Բայց ես նրան չընդունեցի որպես ընկեր, այլ մրցակից, միայն մրցակից։ 
Երբ արդեն ռինգում էինք, կարծես թե աչքերս փակվել էին։ Ես հարվածում էի Սոսին նորից ու նորից։ Առանց խղճի որևէ նշույլի։ Երբ առաջին մրցամասը ավարտվեց, ես տեսա մորս հայացքը... ակամայից ականջներումս լսվեց զարթուցիչի ձայնը, որից պետք է արթնանար իմ խիղճը, այն խիղճը, որը վաղուց խոր քուն էր մտել, սակայն այդ զարթուցիչը անջատեց մարզիչիս ձայնը։
-Կեցցես Արսեն, այսպես շարունակիր։ Դու պետք է եզրափակիչ հասնես։
Ես հասկանում էի, որ անում եմ մի բան, որի համար դեռ շատ երկար եմ զղջալու։ Բայց այդ մտքերը երկար չմնացին իմ գլխում։ <<Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է>>,-մտածում էի ես։ <<Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել, այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին>>։
Այս մտքերով ես սկսեցի երկրորդ մրցամասը։ Երկու հարված և Սոսն արդեն ոտքի վրա չէր կարողանում կանգնել։ Եվս մի քանի հարվածից հետո նա հանձնվեց և հաղթանակը շնորհվեց ինձ։
Ինչ խոսք` ես երջանիկ էի։

Ապրիլի 10

Հերթական անգամ պարապունքից տուն վերադառնալիս տեսա ընկերոջս` Սոսին, ում մրցման ժամանակ այնքան էի հարվածել, որ կաղում էր, երեսին էլ հարվածի հետքեր կային։ Զարմանալի էր, չխղճացի նրան, հակառակը՝ մոտեցա  և ասացի.
-Սոս, տեսնում եմ դեռ չես ապաքինվել, վախենամ` պետք է թողնես բոքսը։ Մի ուրիշ սպորտաձև ընտրիր, օրինակ՝ շախմատ։ Իսկը քեզ համար է, գուցե այնտեղ հաջողություններ ունենաս։
Ծիծաղեցի և արհամարհանքով թողեցի նրան մենակ իր մտքերի հետ։
Գիշերը զբոսնում էի քաղաքում։ Ամեն ինչ մեռած էր։ Գիշերները ժամանակը կանգ է առնում, միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում...
Հանկարծ տեսա Սոսին։ Գետնին ընկած, արցունքներն աչքերին։
Քմծիծաղ տալով մոտեցա նրան․
-Սոս, տանդ հասցեն փոխե՞լ ես։ 
Մեկ վայրկյան զղջացի ասածիս համար, սակայն իմ նոր եսը, նոր Արսենը թույլ չտվեց այդ զգացողությունը երկար ապրի իմ մեջ։
-Օգնիր եթե կարող ես... արա այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ, երբ զգում ես, որ ոչինչ անել չես կարող` մոռացիր:
-Օգնե՞ մ, ինչո՞վ։
-Ոչնչով։- Բուռն արձագանքեց նա։ Մոռացի՛ր։
-Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել: Եթե սկսել ես խոսել, ապա ավարտիր միտքդ։
-Ոչ, ոչ։ Հեռացի՛ր։
Բարձրացավ գետնից և վազեց։ Վայրկյաններ անց արդեն կորել էր գիշերվա խավարի մեջ։
Տարբերակ չունեի։ Վերադարձա տուն։ Առավոտյան կարծես ոչինչ չպատահած արթնացա, և շտապեցի մարզիչիս մոտ։ Վաղը մրցումների եզրափակիչն էր։



Ապրիլի 11

-Ողջույն, ընկեր Ռուբեն։ Այսօր պարապելու ենք չէ՞, վաղը պետք է ամեն գնով հաղթեմ։ 
Վերջին խոսքերս կարծես թե նրան դուր չեկան, բայց ուշադրություն չդարձնելով շարունակեցի։
-Ո՞վ է լինելու մրցակիցս։
Մի փոքր լռությունից հետո ընկեր Ռուբենը խոսեց։
-Սոսը...
-Ի՞նչ, ինչպե՞ս։ Ախր... Նա չի կարող։ Նա ի վիճակի չէ։
-Ես ոչինչ չգիտեմ։ Ինձ այդպես են ասել։
Քեզ համար միևնույն չէ՞, Արսեն։ Միևնույն է հաղթելու ես իրեն, թե մեկ ուրիշին՝ կարևոր չէ։
Այս խոսքերը մտքումս երեկոյան վերադարձա տուն, իսկ պատմությանս շարունակությունը կներկայացնեմ վաղը։

Ապրիլի 12

Եզրափակիչը սկսել էր։ Հանդերձարանում դես ու դեն էի գնում՝ անհանգստության ակնհայտ նշան էր։
Լարված էի։ Բայց ինչի՞ց էր դա, չէի հասկանում։ Հիմա,երբ վերանայում եմ ապրածս՝ հասկանում եմ, բայց արդեն ուշ է։
Ես բարձրացա ռինգ։ Վայրկյաններ անց ես ու Սոսը կանգնած էինք դեմ դիմաց։ Պատրաստ նույնիսկ սպանել իրար՝ հաշվի չառնելով, որ երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եղել։ Եվ, ահա, սկսվեց․հարվածները մեկը մյուսի հետևից տեղում էին Սոսի գլխին։ 
-Արսե՜ն, Արսե՜ն բավական է։
Կարծես թե արհամարհելով մարզիչիս ձայնը՝ ես կատարեցի եզրափակիչ հարվածը՝ ուղիղ Սոսի գլխին... Ուշաթափված ընկերոջս հիվանդանոց տեղափոխեցին։ 

Ապրիլի 16

4 օր։ Ուղիղ չորս օր առանց ընդմիջումների ես այցելեցի հիվանդանոց` Սոսին։
Վերջապես մի օր, երբ արդեն պատրաստվում էի տուն վերադառնալ հիվանդասենյակից դուրս եկավ մի բժիշկ` բարձրահասակ, երկար մազերով մի կին, և խոժոռված դեմքով ասաց.
-Արսե՜ն, ո՞վ է Արսենը։
-Ես եմ, ի՞նչ է պատահել։
-Հիվանդն արթնացել է և զարմանալիորեն առաջինը ձեր անունն է տվել։
-Կարո՞ղ եմ տեսնել նրան։
-Միայն շատ կարճ ժամանակով։
Մտա հիվանդասենյակ։ Ընկերոջս գլուխը ամբողջովին փաթաթված էր վիրակապերով, աչքերը դժվարությամբ բացվում էին։ Շշնջաց.
-Արս..Արսեն
-Այստեղ եմ, Սոս, այստեղ եմ։ 
Կարծես թե չնկատելով նրա փակված աչքերը՝  շարունակեցի խոսել.
-Ներիր ինձ, ես միայն հիմա եմ գիտակցում, թե ինչ մեղք եմ գործել։ 4 օր առաջ, երբ կանգնած էինք ռինգում, ես չէի հասկանում, երևի չէի էլ ուզում հասկանալ։ Հարվածիցս հետո միայն, երբ քեզ տեղափոխեցին շտապօգնության մեքենայի մեջ, ներսումս արթնացավ մեր ընկերության հիշողությունները։ Զղջացի ամեն մի քայլիս համար, բայց արդեն ուշ էր...
Ինձ ընդհատելով ներս մտավ նույն կինը։
-Արսե՞ն, ճիշտ եմ հիշում։
Գլխով արեցի` ի նշան համաձայնության։
-Դուրս գանք, մեկ րոպեով։
Մենք դուրս եկանք Սոսի մոտից և բժշկուհին մտահոգված խոսեց.
-Գլխին ուժեղ հարվածները կարող են առաջացնել ուղեղի տարբեր աստիճանի վնասվածքներ, ինչը կարող է հանգեցնել նյարդաբանական ժամանակավոր կամ մշտական ​​խնդիրների:
Ես գաղափար չունեի, թե ի՞նչ էր խոսում, բայց նա շարունակեց։
-Ամենաթեթև դեպքերում միայն ուղեղի ցնցում է տեղի ունենում, իսկ ավելի ծանր դեպքերում՝ ինչպես սա, ուղեղի տրավմատիկ վնասվածք կամ արյունահոսություն։ Ուղեղի վնասվածքի հետ կապված խնդիրները վտանգավոր են կյանքի համար, ուստի պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Բռնցքամարտում մահացությունների մեծամասնության պատճառը ուղեղի արյունազեղումն է:
-Միայն ոչ դա։

Ապրիլի 17

Երեկ բժիշկներն ասացին, որ Սոսին մնացել է ապրելու ընդհամենը 24 ժամ։ Այս ամենն այդքան սարսափելի չէր լինի, եթե նրա վաղաժամկետ վախճանի պատճառը ես չլինեի։ Ես ու իմ ամեն գնով հաղթանակի հասնելու բաղձանքը։ Անքուն գիշերից հետո ես որոշեցի վերցնել ընկերոջս և գնալ քաղաքից դուրս՝ նրա կյանքի վերջին ժամերը բնության գրկում անցկացնելու համար, ինչպես նա սիրում էր տարիներ առաջ, երբ լրիվ մանուկ էինք։
Ահա մենք գետի ափին էինք։ Ես և Սոսը, ասես դպրոցականներ նստել էինք յասամանի ծառի տակ և հիանում էինք բուրավետ ծաղիկներով։
-Ծաղիկնե՜ր․․․
-Ի՞նչ Սոս․․
-Ծաղիկնե՜ր, Ծաղիկնե՜ր...
Վերջին բառերն էին, որ ես լսեցի ընկերոջս շուրթերից։ Հետո արդեն խոսում էի միայն ես։ Նրա գերեզմանաքարի մոտ...

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...