Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Նկարիչների միությունում` Մարտիրոս Սարյանի ցուցասրահում, տեղի ունեցավ հետաքրքիր նկարչական մենամարտ։ Մրցում էին երկու տաղանդավոր նկարիչներ՝ Վարդան Տեպիկյանը և Աշոտ Թադևոսյանը։ Նրանք պետք է հանդիսատեսի աչքի առջև նկարեին միմյանց։ Դահլիճում տիրում էր լարված և, միաժամանակ, ոգևորիչ մթնոլորտ։ Հանդիսատեսն անհամբեր սպասում էր, թե ինչպիսի՞ նկարներ են ստացվելու։
Հատկապես լարված էր Աշոտ Թադևոսյանը. նրա հայացքից և ձեռքերի շարժումից զգացվում էր չափազանց կենտրոնացվածությունն ու պատասխանատվությունը։ Լարված էր նաև հանդիսատեսը. ներկաները լուռ հետևում էին յուրաքանչյուր վրձնահարվածի։
Սկզբում շատեր չէին հասկանում Աշոտ Թադևոսյանի նկարի իմաստը, քանի որ դեռ պատկերն ամբողջական չէր երևում։ Սակայն, որոշ ժամանակ անց, պատկերն արդեն ամբողջությամբ երևում էր։
Նա օգտագործում էր վառ գույներ, հատակապես կապույտը։
Վարդան Տեպիկյանը, ով եկավ մենամարտից վայրկյաններ առաջ` ավարտեց առաջինը։ Նրա աշխատանքը նույնպես շատ գեղեցիկ էր։ Գույներն այնքան էլ վառ չէին, ինչքան Աշոտ Թադևսյանի նկարում, բայց, ներկաների խոսքով` ինքնատիպ էր։

Комментариев нет:
Отправить комментарий