Որոնում

среда, 17 декабря 2025 г.

Դասերը խանգարողը

 


ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ  Մեր դասարանում կա մի աշակերտ, ով իր ներկայությամբ կարողանում է փոխել դասարանի մթնոլորտը։ Նրա անունը Գագիկ է (անունը փոխված է)։ Գագիկը մի քանի ամիս է ինչ սովորում է մեր դասարանում, բայց մենք արդեն սկսել ենք ճանաչել նրան։ Նա իր ուշադրություն ավելի շատ ոչ թե կենտրոնացնում է դասերին այլ տանից բերված իրերին։ Մեր ուսուցչուհին այդ իրերը ամեն անգամ տանում է տնօրենի մոտ, բայց մեկ է`  Գագիկը գտնում է այլ տարբերակ։ Նա իր հետ նաև բերում է հեռախոս և ականջակալներ, պառկում է նստարանին ու երաժշտություն  լսում։ Կամ դասի ժամանակ ինքն իրեն բարձր խոսում է և մեզ խանգարում է դասը լսել։ Երբեմն էլ անում է տարօրինակ շարժումներ, որպեսզի ամբողջ դասարանի ուշադրությունը գրավի։ Նա շատ հաճախ ուսուցիչներից նկատողություն է ստանում, որովհետև երբեմն նրանց նույնպես խանգարում է դասը բացատրել։ Բայց մեր պատմության ուսուցչուհին ձևը գտել է, թե ինչպես անել, որ Գագիկը ձայն չհանի։ Երբ նա Գագիկի ձեռքին հեռախոս է տեսնում` չի վերցնում, բայց պայման է դնում, որ եթե Գագիկը ձայն հանի, իր հեռախոսը կտանի տնօրենի մոտ։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...