Որոնում

четверг, 15 мая 2025 г.

Հայաստանի պատմության թանգարանի այցելուներն ամեն քայլափոխի նոր բան են սովորում


Աննա Սահակյան

Արաբկիրի Հայորդյաց տան Լրագրության դասարան, 12 տարեկան

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:

Ես երկու անգամ այցելել եմ Հայաստանի պատմության թանգարան, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Թանգարանն ինձ շատ է դուր եկել, որովհետև այնտեղ կարելի է տեսնել Հայաստանի հին և հարուստ պատմությունը՝ ներկայացված իրական գտածոներով, արձաններով, զենքերով հագուստներով և այլ ցուցանմուշներով։ Երկու անգամն էլ այցելել եմ «Լրագրության» դասարանի սաների և մեր ուսուցչուհու հետ։ Թանգարանի այցելուներն ամեն քայլափոխի նոր բան են սովորում։ Թանգարանում ես տեսա նաև հայտնի Մայր Անահիտի բրոնզե արձանը, որը շատ տպավորիչ էր։ Ցավոք, բոլոր ցուցանմուշները չեմ հիշում, բայց այնտեղ կային հնագույն զարդեր, հագուստներ, խեցեղեն, որոնք հազարավոր տարիներից եկել, հասել են մեզ ու պատմում են անցյալում կատարվածի մասին։ Հայաստանի պատմության թանգարան այցելելն ինձ սովորեցրեց, թե որքան կարևոր է ճանաչել մեր պատմությունը։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել Հայաստանի պատմության թանգարան, որովհետև դա ոչ միայն հետաքրքիր է, այլև դու իմանում ես քո երկրի պատմության մասին, ինչ-որ բան ես սովորում ու անհամբեր սպասում ես քո հաջորդ այցելությանը՝ վերհիշելու և նորը տեսնելու համար։

Նշեմ, որ Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Այնտեղ պահվում են շուրջ չորս հարյուր հազար հնագիտական, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուներ։

Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...