Որոնում

понедельник, 29 апреля 2024 г.

Հայորդյաց տունը մի հետաքրքիր աշխարհ է երեխաների համար, ուր ամեն ոք գտնում է իր հոգուն և կարողություններին հարազատ արվեստի ձև, ստանում հոգևոր սնունդ


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Լրագրության դասարանի սաները ԱՀՏ-ում հարցում անցկացրեցին` պարզելու, թե  երեխաներին ի՞նչ է տալիս Հայորդյաց տուն հաճախելը։

«Ես հաճախում եմ կիրառական դիզայնի դասարան, ես այստեղ սովորում եմ ոչ միայն նկարել այլև ճանաչել կյանքը։ Շատ մեծ ներդրում ունի մեր ուսուցչուհին` ընկեր Դիանան, ով շատ մեծ աշխատանք է տանում մեզ լավը սովորեցնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկը՝ հավելելով, որ  Հայորդյաց տուն հաճախելով երեխաները ոչ միայն սովորում են իրենց ընտրած դասարաններում, այլ նաև հաճախում են կրոնի դասերի։

Շարունակելով դասընկերոջ խոսքը՝  Շուշան Չիֆլիկյանը նշեց․ «Ես Հայորդյաց տուն հաճախելով ոչ միայն գիտելիքներ եմ ստանում կիրառական դիզայնից, որտեղ սովորում եմ, այլև հոգևոր սնունդ եմ ստանում, որը իրականում շատ կարևոր է»։

11-ամյա Միքայել Հովհաննիսյանն էլ շեշտեց․ «Գրեթե մեկ տարի է հաճախում եմ քանդակագործության դասարան, կրոնի դասերին շատ տարբեր փաստեր եմ իմանում քրիստոնեության մասին»։

Հայորդյաց տունը, ինչպես նշեցին սաները, բացի այն, որ գիտելիքների օջախ է, այն նաև նոր ընկերներ ձեռք բերելու վայր է։


«
Երբ գալիս ենք Հայորդյաց տուն՝ ստանում ենք գիտելիքներ և ծանոթանում նոր ընկերների հետ։
Հայորդյաց տունը մի հետաքրքիր աշխարհ է երեխաների համար, ուր ամեն ոք գտնում է իր հոգուն և կարողություններին հարազատ արվեստի ձև, ուսման միջոցներ և ստանում հոգևոր սնունդ, առանց որոնց գիտելիքները լիարժեք չէին լինի»,-ընդգծեցին նրանք։



суббота, 27 апреля 2024 г.

Ովքե՞ր են սիրելի հայ բանաստեղծները, գրողները.Հարցում


Անի Գրիգորյան                             ԱՀՏ Լրագրության դասարան 
    2024 թվականի ապրիլի 25-ին Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի սաները հարցում անցկացրեցին քաղաքացիների շրջանում` պարզելու, թե ովքե՞ր են սիրելի հայ բանաստեղծները, գրողները և նրանց ո՞ր ստեղծագործությունն են սիրում։ Անցորդներից ոմանք խուսափեցին պատասխանել հարցերին, իսկ շատերն էլ ասացին, որ իրենց սիրելի գրողը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է։ Ոմանք առանձնացրեցին երկու գործ` «Անբան հուռին»  և  «Շունն ու կատուն»։ Մեր զրուցակիցները փոխանցեցին` անչափ սիրում են Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Համո Սահյանի բանաստեղծությունները։

Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ սիրում է Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը։ 

четверг, 25 апреля 2024 г.

Ես ուշ, բայց ի վերջո լույս աշխարհ եկա, սակայն հայրս ժամանակից շուտ լքեց այս կյանքը


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան, 13 տարեկան

Պապս ինչպես միշտ նստած էր վառարանի առջև: Անխոս նայում էր մի կետի, ժամանակ առ ժամանակ էլ հազում:

Պապս ծնված օրիցս հա
վատացյալ էր: Եվ, ահա, թե ինչու․Երկար տարիներ էին անցել այն օրվանից, երբ մայրս ու հայրս պսակադրվել էին և խոստացել իրար հավատարիմ լինել մինչև կյանքի վերջ: Սակայն օրեր, ամիսներ, տարիներ էին անցնում, բայց ընտանիքը ոչ մի կերպ չէր համալրվում: Բժիշկները չէին մեկնաբանում: Միայն անդադար կրկնում էին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Բայց 13 տարի անց վերջապես ծնվեցի ես: Հրաշքո՞վ, թե՞… Դա չգիտեմ: Անունս դրեցին «Նվեր», որովհետև ինձ համարում էին Աստծո կողմից իրենց տրված մի պարգև: Ոչ ոք չէր հավատում, որ ես լույս աշխարհ կգամ: Բայց իմ ծննդից մի քանի ամիս անց սկսվեց պատերազմն ու հայրս մեկնեց սահման: Մինչ այսօր էլ նա դեռ անհայտ կորածների շարքում է: Աստված շատ համարեց ընտանիքիս համար: Այո՛, ես ուշ, բայց ի վերջո լույս աշխարհ եկա, սակայն  հայրս ժամանակից շուտ լքեց այս կյանքը` թողնելով մորս ու ինձ: Այս դեպքից հետո մայրս  խելագարվեց: Ամիսներ անց նրան տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Հիմա կհարցնեք, թե որտեղի՞ց գիտեմ այս ամենի մասին: Պապս է պատմել` Արշակ պապս, ով մորիցս հետո եկավ ինձ խնամելու: Հիմա արդեն ես եմ նրան խնամում: Այդպես պապս դարձավ հավատացյալ: Նստած աղոթում էր, երբ նրան խանգարեցի՝ ասելով․

-Այսօր Ապրիլի 24-ն է: Մի՞թե չես ուզում գնալ Ծիծեռնակաբերդ:

-Ուզում եմ, թոռնիկս, այն էլ ինչպե՜ս եմ ուզում: Բայց քաջ ծանոթ եմ քո գրաֆիկին: Գիտեմ, որ դա քեզ համար մի փոքր բարդ է։

-Դե լավ, պապ: Մի օր կարելի է բացառություն անել: Հագնվի՛ր, գնում ենք:

Նա ժպիտով վրան գցեց հին պիջակն ու դուրս եկավ բակ: Մեկ ժամ անց մենք արդեն տեղում էինք: Հանկարծ պապս լցրեց աչքերը:

-Ի՞նչ եղավ, պապիկ:

-Ոչինչ: Ուղղակի որդուս մասին հիշողություններին չկարողացա դիմադրել: Ա՜խ, Վիգենս…

Հետդարձի ճանապարհին պապս կասկածելիորեն լուռ էր: Երբ հասանք տան բակ՝ ասաց, որ ուզում է դրսում մի քիչ աղոթել, հետո ներս կգա: Ես նրան մենակ թողեցի: Մինչ այդ  գործես ավարտին էի փորձում հասցնել:

Շուտով նկատեցի, որ անցել էր արդեն մեկ ժամ: Բացեցի դուռն ու տեսա պապիս՝ խոնավ խոտին անշունչ պառկած…

воскресенье, 21 апреля 2024 г.

ԱՀՏ Լրագրության դասարանի սաները վայելեցին «Կոշկավոր կատուն» ներկայացումը


ԱՀՏ Լրագրության դասարանի սաները Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վայելեցին «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ): Բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան: Լիբրետոյի և երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան: Անչափ շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին` հրավերի համար։

четверг, 18 апреля 2024 г.

Ամեն տարի գնում եմ Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Էլեն Սարգսյան, 11 տարեկան             
ԱՀՏ Լրագրության դասարան      

 Ամեն տարի Ապրիլի 24-ին մայրիկիս հետ գնում եմ Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մորս տատը 1915 թվականին գաղթել է Վանից։ Այդ ժամանակ նա շատ փոքր է եղել։ Մեծ տատիս 4 քեռիները եղել են սարերի ղաչաղներ` իշխանությունների հետապնդումից փախած մարդիկ։ Նրանց պատկանող թրերից մեկը, մեծ տատի պատմելով, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Մայրիկիս տատի հայրը եղել է Իգդիրից։ Դժվար ճանապարհ են անցել, մինչև հասել են Արևելյան Հայաստան, անգամ մեծ տատիկի հորաքրոջ ոտքերը վախից բռնվել են ու չի կարողացել քայլել, ուստի խնդրել է, որ իրեն թողնեն, հեռանան, այլապես բոլորը թուրքերի ձեռքը կընկնեին...։

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...