Որոնում

среда, 17 декабря 2025 г.

Դասերը խանգարողը

 


ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ  Մեր դասարանում կա մի աշակերտ, ով իր ներկայությամբ կարողանում է փոխել դասարանի մթնոլորտը։ Նրա անունը Գագիկ է (անունը փոխված է)։ Գագիկը մի քանի ամիս է ինչ սովորում է մեր դասարանում, բայց մենք արդեն սկսել ենք ճանաչել նրան։ Նա իր ուշադրություն ավելի շատ ոչ թե կենտրոնացնում է դասերին այլ տանից բերված իրերին։ Մեր ուսուցչուհին այդ իրերը ամեն անգամ տանում է տնօրենի մոտ, բայց մեկ է`  Գագիկը գտնում է այլ տարբերակ։ Նա իր հետ նաև բերում է հեռախոս և ականջակալներ, պառկում է նստարանին ու երաժշտություն  լսում։ Կամ դասի ժամանակ ինքն իրեն բարձր խոսում է և մեզ խանգարում է դասը լսել։ Երբեմն էլ անում է տարօրինակ շարժումներ, որպեսզի ամբողջ դասարանի ուշադրությունը գրավի։ Նա շատ հաճախ ուսուցիչներից նկատողություն է ստանում, որովհետև երբեմն նրանց նույնպես խանգարում է դասը բացատրել։ Բայց մեր պատմության ուսուցչուհին ձևը գտել է, թե ինչպես անել, որ Գագիկը ձայն չհանի։ Երբ նա Գագիկի ձեռքին հեռախոս է տեսնում` չի վերցնում, բայց պայման է դնում, որ եթե Գագիկը ձայն հանի, իր հեռախոսը կտանի տնօրենի մոտ։

Ժամանակակից երեխաները և նրանց արժեքները


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մեծերը հաճախ ասում են, որ այսօրվա երեխաները այլ են, նման չեն իրենց, ժամանակները փոխվել են` երեխաների հետաքրքրությունը,  մտածելակերպը` նույնպես։ Սմարթֆոները, ինտերնետը սոցիալական ցանցերը դարձել են երեխաների կյանքի անբաժան մասը։ Եթե նախկինում  երեխաները ժամանակ էին անցկացնում բակում խաղալով կամ գրքեր կարդալով, հիմա  իրենց ժամանակն անցկացնում են էկրաների առջև։ Ճիշտ է` սա նրանց թույլ է տալիս տեղեկություն ստանալ,  զարգնալ և սովորել նոր բաներ, սակայն նրանք կտրվում են առօրյա կյանքից։ Երեխաների արժեքները որոշ չափով փոխվել են։ Շատ երեխաներ ցանկանում են ուսում ստանալ, նոր գիտելիքներ ձեռք բերել, սակայն որոշներն էլ ցանկանում են նոր հեռախոս ունենալ,  բրենդային հագուստ հագնել։

Որպես ժամանակակից երեխա` առաջին հերթին ցանկանում եմ ունենալ լավ կրթություն և փորձում եմ ազատ ժամանակս տրամադրել ընկերներիս հետ բակում խաղալուն։

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...