Որոնում
четверг, 22 мая 2025 г.
Ինչո՞ւ հիասթափվեցի «Իմ հայրենիքն ու աշխարհը» դասագրքից
Աննա Սահակյան, ԱՀՏ Լրագրության դասարան «Իմ հայրենիքն ու աշխարհը»,-ահա, այսպես է կոչվում 6_րդ դասարանի պատմության դասագիրքը, որը ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ես սպասում էի իմանալ ավելին իմ Հայաստանի պատմության մասին։ Սակայն մի փոքր հիասթափվեցի, քանի որ գիրքը հիմնականում պատմում է այլ երկրների և ժողովուրդների մասին` շատ քիչ ուշադրություն դարձնելով մեր երկրի պատմությանը։ Կարծում եմ, որ դասագիրքը պետք է առաջին հերթին երեխաներին ծանոթացնի հայոց պատմության մասին։ Կցանկանայի, որ ապագայում նման դասագրքերում ավելի մեծ տեղ հատկացվեր Հայաստանի պատմությանը, իսկ մյուս երկրների պատմությունը ներկայացվեր որպես լրացուցիչ տեղեկություն։
четверг, 15 мая 2025 г.
Հայաստանի պատմության թանգարանի այցելուներն ամեն քայլափոխի նոր բան են սովորում
Աննա Սահակյան
Արաբկիրի Հայորդյաց տան Լրագրության դասարան, 12 տարեկան
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:
Ես երկու անգամ այցելել եմ Հայաստանի պատմության թանգարան, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Թանգարանն ինձ շատ է դուր եկել, որովհետև այնտեղ կարելի է տեսնել Հայաստանի հին և հարուստ պատմությունը՝ ներկայացված իրական գտածոներով, արձաններով, զենքերով հագուստներով և այլ ցուցանմուշներով։ Երկու անգամն էլ այցելել եմ «Լրագրության» դասարանի սաների և մեր ուսուցչուհու հետ։ Թանգարանի այցելուներն ամեն քայլափոխի նոր բան են սովորում։ Թանգարանում ես տեսա նաև հայտնի Մայր Անահիտի բրոնզե արձանը, որը շատ տպավորիչ էր։ Ցավոք, բոլոր ցուցանմուշները չեմ հիշում, բայց այնտեղ կային հնագույն զարդեր, հագուստներ, խեցեղեն, որոնք հազարավոր տարիներից եկել, հասել են մեզ ու պատմում են անցյալում կատարվածի մասին։ Հայաստանի պատմության թանգարան այցելելն ինձ սովորեցրեց, թե որքան կարևոր է ճանաչել մեր պատմությունը։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել Հայաստանի պատմության թանգարան, որովհետև դա ոչ միայն հետաքրքիր է, այլև դու իմանում ես քո երկրի պատմության մասին, ինչ-որ բան ես սովորում ու անհամբեր սպասում ես քո հաջորդ այցելությանը՝ վերհիշելու և նորը տեսնելու համար։
Նշեմ, որ Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Այնտեղ պահվում են շուրջ չորս հարյուր հազար հնագիտական, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուներ։
Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է
Արամ Արևշատյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Աշխարհում ամեն տարի, սկսած 1994 թվականից, մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։
Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այսպիսի հրաշք ընտանիք։ Իմ ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի ես և եղբայրս միշտ ուրախ լինենք։ Հայրս՝ Սամվելը, աշխատում է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններից մեկում՝ որպես վարորդ։ Մայրս տնային տնտեսուհի է, ինչպես նաև նաև իրականացնում է դասապատրաստում։ Եղբայրս՝ Վահեն, 9-րդ դասարան է և քիչ ժամանակ է տրամադրում հանգստին։ Ամենալավ օրերից մեկը, որ անցկացրել եմ ընտանիքիս հետ՝ եղել է եղբորս ծննդյան օրը։ Այդ օրը նրա 12-ամյակն էր։ Մենք գնացել էինք Հաղթանակի զբոսայգի․նստեցինք շատ ատրակցիոններ, նավակ որպեսզի քշենք լճի ողջ երկայնքով։ Այդ օրն իսկապես շատ տպավորիչ էր ու անմոռանալի։
Մարդիկ հաճախ «մոռանում» են աղբամանի տեղը` աղբը թողնելով ամենուր
Մարդիկ տեսնելով աղբամանը`մեկ է , շարունակում են աղբաման նետելու փոխարեն գետնին դնել աղբն ու հեռանալ։
Քաղաքում կան ամեն տեսակի աղբի` թղթի, ալյումինի, պլաստիկի համար նախատեսված աղբամաններ, սակայն մեծ մասը դրան ուշադրություն չի էլ դարձնում։
Հաղորդագրություն
Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման
Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...



