Որոնում

пятница, 26 сентября 2025 г.

Անհամբեր սպասում եմ հաջորդ ամռանը՝ նոր ուրախություների և հանդիպումների համար

 


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ամառային արձակուրդն անցկացրեցի Սյունիքի մարզում։ Այն ինձ համար շատ սիրելի վայր է. բնությունն այնքան գեղեցիկ է, որ միշտ ցանկություն եմ ունենում վերադառնալ այնտեղ։

Արձակուրդների ընթացքում երկու շաբաթով այցելեցի նաև տատիկիս և պապիկիս։ Նրանց տանն անցկացրեցի շատ լավ ժամանակ։ Բացի այդ, մենք ընտանիքով այցելեցինք առանձնատուն, որտեղ լողավազան կար։ Դա շատ զվարճալի ու անմոռանալի օր էր։ Մենք լողացինք, հետաքրքիր խաղեր խաղացինք և լիքը ուրախ պահեր ապրեցինք։ Այդ օրը մեր ամենահիշարժան օրերից մեկը դարձավ։ Այս ամառվա ընթացքում նաև մեզ հյուր էր եկել մորաքույրս` Շվեցարիայից։ Նա բոլորիս բերել էր գեղեցիկ նվերներ` սկսած քացրավենիքից, վերջացրած հագուսով։ Նրա ներկայությունը մեր արձակուրդն ավելի ջերմ և ուրախ դարձրեց։


Այս ամառը լի էր ուրախություներով , ծիծաղով և նոր հիշողություններով։ Անհամբեր սպասում եմ հաջորդ ամռանը՝ նոր ուրախություների և հանդիպումների համար։

Չպետք է մոռանալ, որ բոլորս հավասար ենք և պետք է օգնենք միմյանց


Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան


Այսօր աշխարհը շատ է փոխվել։ Մարդիկ շտապում են աշխատանքի, սակայն մոռանում են ամենակարևորի` մարդ լինելու մասին։ Կան մարդիկ, ովքեր իրենց պահում են այնպես, որ կարծես ուզում են ուրիշներին նվաստացնել։ Այդպիսի մարդիկ մտածում են, որ կարող են գլխից վեր բաներ անել։ Ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մեկ ուրիշի արժանապատվությունը։ Չպետք է մոռանալ, որ բոլորս հավասար ենք և պետք է օգնենք միմյանց։ Վերջերս մի դեպք էր եղել` երկու ընկեր վիճել են դասը խանգարելու պատճառով։ Հաճախ դպրոցականները վիճում են նաև հագուստի պատճառով` ասելով, թե քո հագուստը շատ վատն է։ Սակայն պետք է հիշենք, որ ամեն մարդ կրում է այնպիսի հագուստ, ինչ ինքն է ցանկանում։

Մեկ անգամ անտառում


Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան


Ամառային արևոտ օր էր։ Ես ու ամենամոտ դասընկերուհիս` Անահիտը, որոշեցինք գնալ մեր տան մոտ գտնվող անտառ` գետակի մոտ և անցկացնել մեր հանգիստը։ Չէինք մոռացել վրանների մասին։ Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք զբոսնելու անտառում, զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ։ Իսկ երեկոն անցկացրեցինք խարույկի շուրջ` մեկ բաժակ թեյով։

Ի՜նչ կարևոր է՝ ունենալ մտերիմ ընկեր, ես ուրախ եմ, որ Անահիտի պես ընկերուհի ունեմ։ Առավոտյան վերադարձանք տուն` չմոռանալով քաղել ճանապարհին հանդիպած գույնզգույն գեղեցիկ ծաղիկները, որոնք իրենց տեղը գտան մեր մեր մայրիկներին սենյակներում:

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...